Բախվել են VAZ-ն ու Mercedes–ը․ կան վիրավորներ

13.11.2024, 21:35
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
Բախվել են VAZ-ն ու Mercedes–ը․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 13-ին, ժամը 18:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոռավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Գոռավան-Արարատ ավտոճանապարհի 2-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1980 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Հ., ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Խ․-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Կարդացեք նաև՝ «Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը»