Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը
13.11.2024,
17:09
Բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել կնոջ կյանքը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 07:15-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշ 21/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:Մինչ պարեկները սահմանազատում էին տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

