Վրաստանում համընդհանուր կարանտին է հայտարարվել (ՖՈՏՈ)

30.03.2020, 19:05
Վրաստանը համընդհանուր կարանտին է հայտարարել․ ՖՈՏՈ
Վրաստանում համընդհանուր կարանտին է հայտարարվել (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․Վրաստանում հայտարարվում է համընդհանուր կարանտին, այդ մասին կառավարությունում հրավիրած արտակարգ մամլո ասուլիսին հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան՝ նշելով, որ կարանտինի մասին որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 31-ին առավոտյան ժամը 08:00-ին: Այս մասին ասվում է Վրաստանում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում։

Ըստ գրառման՝ երկրի ողջ մասշտաբով կստեղծվեն շտաբեր, որոնք կվերահսկեն կարանտինային ռեժիմը:

Ըստ համընդհանուր կարանտինի՝
  • Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է տնից դուրս գալ
  • 70-ից բարձր տարիքի անձանց ընդհանրապես արգելվում է տնից դուրս գալ
  • Արգելվում է 3-ից ավելի մարդկանց նույն տարածքում հավաքվել՝ ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից
  • Թույլատրելի ժամերին տնից դուրս գալու դեպքում պետք է ունենալ անձնագիր
  • Մեքենայի մեջ կարող են լինել առավելագույնը 3 հոգի, որից երկուսը՝ մեքենայի ետևի նստատեղին։-0-