Utair-ը COVID-19-ի թեստեր է ուղարկելու իր ուղևորներին մեկնումից առաջ

25.05.2020, 18:06
Ռուսական ավիափոխադրող «Utair»-ը` մեկնումից առաջ COVID-19-ի թեստեր է ուղարկելու իր ուղևորներին՝ վարակի առկայությունը ստուգելու համար
Utair-ը COVID-19-ի թեստեր է ուղարկելու իր ուղևորներին մեկնումից առաջ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսական ավիափոխադրող «Utair»-ը կսկսի իր ուղևորներին կորոնավիրուսի թեստեր ուղարկել, այս մասին հայտնել է ավիաընկերության ներկայացուցիչ Իգոր Դուբինը, հաղորդում է incrussia.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Ավիաընկերության կորպորատիվ բլոգում նշվում է, որ ուղևորներին թեստերը առաքվելու են ուղևորների տուն:

«Արդեն հիմա դեպի Գրոզնի թռիչքի ժամանակ, մենք հանրապետության ներկայացուցիչների հետ միասին ուղևորների մոտ ստուգում ենք վարակի բացակայության մասին տեղեկանքը. Այդպիսին է հանրապետության կառավարության պահանջը»,- ասել է Դուբինը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ զբոսաշրջային բիզնեսը պետք է պատրաստվի սահմանների երկարատև փակմանը և ներգնա տուրիզմի զարգացմանը։ -0-