Թբիլիսի-Բաթումի գնացքից Չինաստանի երկու քաղաքացի է տարհանվել կորոնավիրուսի կասկածանքով

25.02.2020, 11:54
Թբիլիսի-Բաթումի գնացքից Չինաստանի երկու քաղաքացի է տարհանվել կորոնավիրուսի կասկածանքով  
Թբիլիսի-Բաթումի գնացքից Չինաստանի երկու քաղաքացի է տարհանվել կորոնավիրուսի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Թբիլիսի-Բաթումի ուղևորատար գնացքից Չինաստանի երկու քաղաքացի է տարհանվել՝ կորոնավիրուսի կասկածանքով, հաղորդում է Ինտերֆաքսը-ը:

Թբիլիսիից Բաթումի ուղևորվող գնացքը մի որոշ ժամանակ կանգնեցվել է: Եվ պատճառը եղել է արագընթաց գնացքի սրահից Չինաստանի երկու քաղաքացիների տարհանումը, քանի որ վերջիններս մոտ հազի ախտանիշներ կային: Այս մաին երկուշաբթի լրագրողներին հայտնել է վրացական երկաթգծային ընկերության ներկայացուցիչ Դաչի Ցագուրիան:

«Գնացքի ուղևորները նկատել են երկու քաղաքացիների մոտ հիվանդության ախտանիշներ՝ հազ: Այս կապակցությամբ նրանք դիմել են մեր ներկայացուցիչներին, իսկ վերջիններս էլ կանչել են շտապօգնության բրիգադ: Չինաստանի քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց»,- նշել է նա:

Նա հայտնել է, որ այս առիթով Թբիլիսի-Բաթումի երթն ուշացումով իրականացրել է այլ գնացք:

Թբիլիսիի Բոչորաշվիլիի անվան հիվանդանոցից բժիշկները հայտնել են, որ որ նրանց մոտ հասցված Չինաստանի երկու քաղաքացիների մոտ կորոնավիրուսի ախտանիշներ չկան, բայց նրանք լաբորատոր ստուգումներ կանցնեն:

Վրաստանի Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, երկուշաբթի Քութաիսիի միջազգային օդանավակայանից բարձր ջերմությամբ տեղական վարակաբանական հիվանդանոց է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի, ով ժամանել էր Իտալիայից: Նանույնպես կանցնի կորոնավիրուսի լաբորատոր թեստ: -0-