Ռուսաստանում մշակվել են կորոնավիրուսը 15-20 րոպեում ախտորոշող չիպեր
08.04.2020,
16:18
Ռուսաստանում մշակվել են կորոնավիրուսը 15-20 րոպեում ախտորոշող չիպեր
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Դաշնային կենսաբժշկական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հայտնել է կորոնավիրուսային վարակի հայտնաբերման համար չիպերի մշակման մասին:
Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով, չիպերը, որոնք հիմնված են իզոթերմիկ ամպլիֆիկացիայի վրա, կարող են որոշել CoViD-19-ի առկայությունը 15-20 րոպեում:
«Մենք մշակել ենք նաև չիպեր, որոնք այս շաբաթ՝ ուրբաթ օրը, արդեն ցուցադրելու ենք Օդինցովոյի մեր արտադրամասում»,- նշել է Սկվորցովան «Ռոսիա-25» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է life.ru-ն:
Նա հավելել է, որ սարքի աշխատանքի համար չի պահանջվում տարբեր ջերմաստիճանների դեպքում կիրառումը: -0-