ՌԴ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսով վարակման նոր դեպք է արձանագրվել Ռուսաստանում: Այն հաստատվել է փետրվարի 29-ին Իտալիայից Ռուսաստան ժամանած քաղաքացու մոտ: Այս մասին հիմնգշաբթի լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերահսկման և մոնիտորինգի գործառնական շտաբից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մարտի 5-ին Իտալիայի Հանրապետության քաղաքացու մոտ հաստատվել է Իտալիայից բերված COVID-2019 նոր կորոնավիրուսի վարակման դեպք »,- նշում են շտաբից:
Հաղորդվում է, որ մարտի 2-ին հիվանդը դիմել է հիվանդանոց ՍՇՎ-ի ախտանիշներով:
«Հիվանդությունը թեթև հիվանդանոցային ընթացք ունի, անցկացվում է ախտանշական թերապիա: Հիվանդի վիճակը գնահատվում է բավարար»,- նշում են շտաբում:
Բացի այդ, բժշկական վերահսկղության տակ են գտնվում քաղաքացու հետ շփման մեջ եղած մարդիկ:
Նշենք, որ սա ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 4-րդ դեպքն է: Բացի այդ, երկրում բուժման ընթացք են անցնում Ռուսաստանի ևս 3 քաղաքացի, որոնց մոտ կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդությունն ի հայտ է եկել Ճապոնիայի Diamond Princess զբոսանավի վրա: -0-

