573.17
6.58
485
+29
Եղանակը Երևանում
Հայ

Մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ. ՌԴ-ում ՉԺՀ դեսպան

16:41
24 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. ՉԺՀ-ում մշակվել է պատվաստանյութ, որը նախնական տվյալներով, ցույց է տվել արդյունավետություն կորոնավիրուսի դեմ, այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Խանխուեյը:

«Չինաստանում արդեն մշակել են պատվաստանյութ, որը իմունիտետ է ցուցաբերում: Բայց սրանք նախնական տվյալներ են, անհրաժեշտ են հետագա ստուգումներ և լրացուցիչ մշակումներ»,- ասել է նա Մոսկվայում ՉԺՀ-ի դեսպանատանը կայացած ճեպազրույցում, հաղորդում է Интерфакс-ը:

Չժան Խանխուեյը նույնպես հայտնել է կորոնավիրուսի բուժման համար հայտնաբերված արդյունավետ դեղերի մասին:

«Փորձը ցույց է տալիս, որ չինական դեղերը արդյունավետ են գործում: Բոլոր դեպքերում, երբ դեղորայք է կիրառվել, բարդացման ոչ մի դեպք չի գրանցվել: Չինական դեղերի ընդհանուր արդյունավետությունը ցույց է տալիս 85%, որոշ թաղամասերում՝ 90%»,- նշել է դեսպանը:

Մասնավորապես, դեսպանն ընդգծել է, որ Չինաստանում հին դեղորայք է հայտնաբերվել, որն արդյունավետ գործում է կորոնավիրուսի դեմ, դա «խլորոխինի ֆոսֆատն է, որը տասնամյակներ շարունակ կիրառվում է մալարիայի բուժման համար»:

«Նույնպես կա սովետական արտադրության հին դեղորայք: Դեռևս երկու դեղորայք է համարվում ամենաարդյունավետն այս հարցում: Ամենաարդյունավետ միջոցը՝ եվրոպական և չինական բժշկության համադրությունն է»,- նշել է դեսպանը:

Բացի այդ, Չժան Խանխուեյը հերքել է կորոնավիրուսի արհեստական ծագման մասին լուրերը:
Դեսպանը նշել է, որ վիրուսի աղբյուրի որոնումները դեռ շարունակվում են, իսկ տարբերակն այն մասին, որ վարակի սկզբնաղբյուրը չղջիկներն են, ստուգվում է, բայց դեռևս հաստատված չէ:

Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակում է ընթանում այդ թվում ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

Փետրվարի սկզբում ՌԴ Առողջպահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Covid-19 պաստվաստանյութի մշակումը ընթացքի մեջ է, և կտևի 8-10 ամիս: -0-
Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:43
05 Օգոստոսի 2020
Բեյրութը` պայթյունից հետո. հրապարակվել են քաղաքի սարսափելի կադրերը (ՎԻԴԵՈ)
Բեյրութը` պայթյունից հետո. հրապարակվել են քաղաքի սարսափելի կադրերը. ՎԻԴԵՈ
23:44
25 Հուլիսի 2020
Մոսկվայում կալանավորվել է 3 ադրբեջանցի, ովքեր մասնակցել էին հայերի հետ ծեծկռտուքին
3 ադրբեջանցուն մինչև 7 տարի ազատազրկում է սպառնում
20:45
25 Հուլիսի 2020
«Ֆուդ սիթիի» սեփականատերը հայտնել է շուկայի աշխատանքի մեջ հավասարության սկզբունքը պահպանելու մտադրության մասին. Forbes
«Ծիրանի պատերազմից» հետո. «Ֆուդ սիթիի» սեփականատերը հայտնել է շուկայի աշխատանքի մեջ հավասարության սկզբունքը պահպանելու մտադրության մասին. Forbes
18:08
25 Հուլիսի 2020
ՌԴ-ում ոստիկանությունը ազգամիջյան բախումների մասնակից 3 ադրբեջանցիներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
ՌԴ-ում ոստիկանությունը ազգամիջյան բախումների մասնակից 3 ադրբեջանցիներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
00:08
25 Հուլիսի 2020
Պրովոկացիա և կեղծ լուրեր. ՌՀՄ-ն հերքում է Մոսկվայում հայի սպանության լուրերը. ԱԴԾ-ն մտադիր է խստորեն պատժել մեղավորներին
Ռուսաստանի հայերի միությունը հերքում է Մոսկվայում հայի սպանության լուրերը. ԱԴԾ-ն մտադիր է խստորեն պատժել մեղավորներին
19:55
24 Հուլիսի 2020
Ինչի վերածվեց ծիրանի «բեսպրեդելը». Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվում են հայկական մեքենաների վրա ու ծեծում ծերերին (ՎԻԴԵՈ)
Ինչի վերածվեց ծիրանի «բեսպրեդելը». Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվում են հայկական մեքենաների վրա ու ծեծում ծերերին. ՎԻԴԵՈ
15:52
24 Հուլիսի 2020
Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային չվերթերը. Միշուստին
Ռուսաստանն օգոստոսի 1-ից վերականգնում է միջազգային ավիահաղորդակցությունը. Միշուստին
10:10
24 Հուլիսի 2020
Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են համագործակցել Անդրկովկասի կայունացման համար
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները պայմանավորվել են համագործակցել Անդրկովկասը կայունացնելու համար
13:04
21 Հուլիսի 2020
Հայտնի են Ռուսաստանի 6 քաղաքները, որտեղ կվերականգնվի ավիահաղորդակցությունը
Ռուսաստանի 6 քաղաքներում կվերականգնվի միջազգային ավիահաղորդակցությունը
21:30
20 Հուլիսի 2020
Քանյե Ուեսթն արտասվել է ընտրողների հետ հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Քանյե Ուեսթն անցկացրել է իր առաջին նախընտրական հանրահավաքը և  արտասվել ընտրողների հետ հանդիպման ժամանակ. ՎԻԴԵՈ
15:57
19 Հուլիսի 2020
«Ծիրանի պատերազմի» ավարտը. «Ֆուդ սիթի»-ում ընդունում են Հայաստանից եկող բեռնատարները
«Ծիրանի պատերազմի» ավարտը. «Ֆուդ սիթի»-ում ընդունում են Հայաստանից եկող բեռնատարները
22:00
18 Հուլիսի 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչներին «ուժի գործադրմամբ ուղեկցել են» «Ֆուդ սիթի» շուկայի տարածքից. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Հայերը գցել են ադրբեջանական «Ֆուդ սիթի» շուկայի վարկանիշը. դեսպան Տողանյանը հայտնել է շուկայում հայկական ապրանքի վաճառքի արգելքի մասին