438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Մեծ Բրիտանիայում կարանտին է հայտարարվել

10:42
24 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կարգադրությամբ երկրում կարանտին է հայտարարվել նվազագույնը երեք շաբաթով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 «Բոլորի համար եկել է ժամանակը սկսելու անել ավելին: Այսօր երեկոյան ես բրիտանացի ժողովրդին շատ պարզ հրահանգ եմ տալիս՝ դուք պետք է մնաք տանը: Դա գլխավորն է, որ մենք պետք է անենք, որպեսզի կանգնեցնենք հիվանդության տարածումը տնային տնտեսությունների միջև: Այդ պատճառով մարդկանց թույլատրվելու է լքել իրենց տները միայն պատճառների սահմանափակ թվով»,- ասել է Ջոնսոնը BBC-ի ուղիղ եթերում:

Ինչպես մեկնաբանել է Ջոնսոնը, թագավորության բնակիչները կարող են խանութ այցելել ամենաանհրաժեշտ ապրանքների համար, ընդ որում դա պետք է անել հնարավորինս հազվադեպ: Մեկ անգամ թույլատրվում է հեռանալ բնակարանից մաքուր օդին սպորտով զբաղվելու համար: Արգելվում է 2-ից ավելի մարդկանց խմբային հավաքույթները, եթե խոսքը նրանց մասին չէ, ովքեր միասին են ապրում: 

«[Թույլատրվում է լքել տները] ցանկացած բժշկական պատճառներով՝ բժշկական օգնություն հասցնելու կամ խոցելի մարդկանց օգնելու. աշխատանքի գնալու կամ վերադառնալու համար, բայց միայն այն դեպքում, եթե դա ծայրահեղ անհրաժեշտ է և աշխատանքը չի կարող կատարվել տանից»,- նշել է վարչապետը:

Իսկ կառավարական հրահանգների կատարմանը հետևելու է ոստիկանությունը: Մոտակա օրերին երկրում պետք է ընդունվի օրենք, որն այն կօժտի լրացուցիչ արտոնություններով և կնախատեսի տուգանքներ կարանտինի խախտման համար: Երկրի իշխանությունները հրահանգել են փակել բոլոր խանութները, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ չեն վաճառում:

Ջոնսոնը հավելել է, որ երկրում դադարեցվելու են բոլոր խմբակային միջոցառումները, ներառյալ հարսանիքները, մկրտությունները և այլ արարողություններ, բացառությամբ թաղման արարողությունների: Կփակվեն մանկական խաղահրապարակները և գրադարանները: Այգիները կմնան բաց, բայց ոստիկանությունը ցրելու է խմբով հավաքող մարդկանց: Այս բոլոր միջոցները ուղղված են հիվանդության տարածումը դանդաղեցնելուն և բրիտանական հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը կանխելուն, որովհետև ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել մահացության աճի:

Երկուշաբթի օրվա դրությամբ, Միացյալ Թագավորությունում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 6650 դեպք: Մահերի թիվը հասել է 335-ի, ընդ որում մասնագետները նշում են, որ այդ ցուցանիշն ավելի արագ է աճում, քան Իտալիայում հիվանդության տարածման նույն փուլում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում
10:16
06 Նոյեմբերի 2023
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիր մոլորակը
Հզոր մագնիսական փոթորիկը հանկարծակի ծածկել է Երկիրը։ Այս մասին են վկայում Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալները