Կորոնավիրուսի բռնկումը, հնարավոր է, վերածվի լայնամասշտաբ համաճարակի․ ԱՀԿ ղեկավար
24.02.2020,
22:55
Կորոնավիրուսի բռնկումը, հնարավոր է, վերածվի լայնամասշտաբ համաճարակի․ ԱՀԿ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Չինաստանում մահացու վտանգով կորոնավիրուսի բռնկումը համաճարակ է, բայց կա վտանգ, որ այն կաճի մինչև լայնամասշտաբ համաճարակի(պանդեմիա)։ Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեսիուսը՝ Ժնևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է "Лайф.ру"-ն։
««Պանդեմիա» բառի օգտագործումը, տվյալ պահին, հակասում է փաստերին, սակայն, բնականաբար, իրավիճակը պետք է վախ ներշնչի»,- ասել է ԱՀԿ-ի ղեկավարը։
Նա նշել է, որ խոսքը աշխարհի տարբեր մասերում առկա համաճարակի մասին է, որը լայնամասշտաբ համաճարակի միտում ունի։
Նախորդ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 150 մարդ։ Այդպիսով, երկրում մահացության ընդհանուր թիվը հասել է 2592-ի։ Ընդ որում 1846 մարդ առողջացել է և դուրս գրվել հիվանդանոցից։ Վարակվածների թիվը ավելացել է 409-ով՝ հասնելով 77 150-ի։-0-