«Կարծում եմ՝ դիմակ կրելը հրաշալի է». Թրամփն առաջին անգամ հանրությանը ներկայացել է դիմակով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ հանրությանը ներկայացել է բժշկական դիմակով:
Նախագահը դիմակով է ներկայացել Վաշինգտոնի մոտ գտնվող Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմաբժշկական կենտրոն այցի ժամանակ:
«Ես կարծում եմ՝ դիմակ կրելը հրաշալի է: Ես երբեք դեմ չեմ եղել դիմակ կրելուն: Բայց ամեն ինչ ունի իր տեղն ու ժամանակը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը լրագրողներին, հաղորդում է 360tv.ru-ն՝ հղում անելով CBC հեռուստաալիքին:
Թրամփն այցելել էր հոսպիտալ, որտեղ բուժում էին ստանում ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած ամերիկացի զինվորները: ԱՄՆ նախագահը հանդիպել է ոչ միայն վիրավոր զինծառայողներին, այլ բժշկական անձնակազմի հետ, ովքեր խնամք են տանում կորոնավիրուսով հիվանդ պացիենտների համար:
Թրամփը կրում էր ոսկեգույն նախագահական կնիքով մուգ կապույտ գույնի դիմակ: Մինչ այս դեպքը Սպիտակ տան ղեկավարը երբեք հրապարակայնորեն անհատական պաշտպանության դիմակ չէր կրել:
ԱՄՆ-ն արդեն մի քանի շաբաթ կորոնավիրուսի հիվանդների թվով առաջատար դիրք է գրավում: Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալներով, Ամերիկայում հիմա կան ավելի քան 3,2 մլն. վարակվածներ: ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 134 հազ. քաղաքացի: -0-