Կալինինգրադում COVID-19-ից հայազգի բժիշկ է մահացել

10.06.2020, 15:38
Կալինինգրադում COVID-19-ից հայազգի բժիշկ է մահացել
Կալինինգրադում COVID-19-ից հայազգի բժիշկ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Կալինինգրադում երեքշաբթի՝ հունիսի 9-ին կորոնավիրուսի հետևանքով մահացել է Մանկական մարզային հիվանդանոցի հայազգի վիրաբույժ Մելիք Սիմոնովիչ Ռոստոմյանը, հաղորդում է ruwest.ru-ն:

Загружается новость ... "Лево"

Նա Կալինինգրադի մարզում համավարակի հետևանքով մահացած թվով 4-րդ բժիշկն է:

Մարզային կառավարությունը իր խորին ցավակցությունն է հայտնել Մելիք Ռոստոմյանի հարազատներին ու մտերիմներին:

Մելիք Ռոստոմյանը ծնվել էր 1963թ.-ին: Սովորել է ԵՊԲՀ-ի մանկաբուժական ֆակուլտետում 1981-1987թթ.-ին:

Ավելի վաղ, մայիսի 3-ին հաղորդվել էր 65-ամյա Նադեժդա Դիվակի՝ Կալինինգրադի մարզային կլինիկական հիվանդանոցի բուժքրոջ մահվան մասին: Մայիսի 12-ին կորոնավիրուսից մահացել է նույն հիվանդանոցի ևս մեկ 66-ամյա բժշկուհի՝ Սվետլանա Սոլովյովան, իսկ մայիսի 29-ին հայտնի է դարձել Կենտրոնական քաղաքային կլինիկական հիվանդանոցի 56-ամյա բժիշկ Ռիդվան Աբդուրամանովի մահվան մասին: -0-