441.06
4.43
403.38
+3
Եղանակը Երևանում
Հայ

Իտալիայի ողջ տարածքում կարանտին է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

11:06
10 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն հրամանագիր է ստորագրել, ըստ որի, երկրում կորոնավիրուսի տարածման հետ պայքարի նպատակով, սահմանափակվում է երկրի ողջ տարածքում բնակչության տեղաշարժը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, առանց հարգելի պատճառների խոսքը տեղաշարժի մասին է: Այդպիսիք են աշխատանքային կամ ընտանեկան անհրաժեշտությունը, ինչպես նաև առողջական վիճակով պայմանավորված տեղաշարժերը:

Արգելվում են ցանկացած տեսակի խմբակային հանդիպումները:

Փաստաթղթի ուժի մեջ մտնելով պայմանավորված, դադարեցվում են ցանկացած սպորտային մրցումները, այդ թվում ֆուտբոլի ազգային առաջնությունը: Թույլատրվում են միայն բաց երկնքի տակ՝ Օլիմպիական խաղերին և միջազգային մակարդակի այլ մրցումներին նախապատրաստությունները՝ զգուշության նորմերի պահպանման պայմանով:

Նշվում է, որ կարանտինային միջոցառումները ներկայումս տարածվում են Իտալիայի ողջ տարածքի վրա: Դա ենթադրում է ամեն տեսակ ժամանցային կենտրոնների փակվելը, այդ թվում թանգարանների, թատրոնների և կինոթատրոնների, ինչպես նաև առևտրի կենտրոնների, ռեստորանների և հանրային սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում հանգստյան և տոնական օրերին:

Մինչև ապրիլի 3-ը փակ կմնան նաև ուսումնական հաստատությունները:
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Իտալիայում կորոնավիրուսի վարակվածների թիվը գերազանցել է 9 հազարը: Ապաքինվել է ավելի քան 700 մարդ, իսկ մահվան ելքով դեպքերը կազմում է 463: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում