Իտալիան մայիսի 4-ից նախատեսում է մեղմել կարանտինի ռեժիմը

27.04.2020, 13:22
Իտալիան մայիսի 4-ից նախատեսում է մեղմել կարանտինի ռեժիմը
Իտալիան մայիսի 4-ից նախատեսում է մեղմել կարանտինի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Իտալիայի կառավարությունը համազգային կարանտինի սահմանման օրից ի վեր առաջին անգամ մայիսի 4-ից սկսած սահմանափակումների մեղմացումներ է նախատեսում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"

Սակայն մանրածախ առևտրի և թանգարանների բացման համար պետք է սպասել մայիսի 18-ին իսկ գեղեցկության սրահների, վարսավիրանոցների, ինչպես նաև բարերի և ռեստորանների բացումը կլինի հունիսի 1-ից:

Ինչպես կիրակի Facebook-յան մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, այս ամենի հետ միասին անհրաժեշտ է պահպանել զգուշության նորմերը սոցիալական հեռավորության և անհատական պաշտպանության միջոցների օգտագործման միջոցով:

«Մայիսի 4-ից կպահպանվեն առանց խիստ անհրաժեշտության տեղաշարժման սահմանփակումները, այդ թվում մարզերի միջև, սակայն հնարավոր կլինի ընտանիքների վերամիավորումը, բայց բացառվում են տոներն ու խնջույքները»,- նշել է Կոնտեն:

Ընդ որում վարչապետը զգուշացրել է, որ համաճարակի երկրորդ փուլի ժամանակ, երբ բնակչությունը պետք է ապրի կորոնավիրուսին զուգընթաց, համաճարակաբական կորը կարող է կրկին բարձրանալ:

Մայիսի 4-ից սահմանափակումների մեղմման թվում նա նշել է այգիների և զբոսայգիների բացումը, որտեղ զբոսանքները կթույլատրվեն միայն ընտանեկան կազմով, բայց մանկական հրապարակները փակ կլինեն: Բացի այդ մայիսի 4-ից հնարավոր կլինի սպորտսմենների անհատական մարզումների վերականգնումը, սակայն միայն նրանց, «ովքեր ներակացնում են ազգային շահերը սպորտային ասոցիացիաների և Իտալիայի օլիմպիական կոմիտեի տեսանկյունից և փակ դռների ետևում»:

Загружается новость ... "Право"

Մայիսի 4-ից նաև կվերականգնվի արտադրությունը և շինհրապարակներում աշխատանքները, ինչպես նաև մեծածախ վաճառքը բոլոր ոլորտներում :

Մայիսի 4-ից նաև կվերականգնվեն սգո արարողությունները, բայց միայն հարազատների մասնակցությամբ և ոչ ավելի քան 15 մարդու մասնակցությամբ, ովքեր պետք է հեռավորություն պահպանեն:

Դպրոցները փակ կմնան: Վարչապետն ընդգծել է, որ մինչև ուսումնական տարվա ավարտը կրթական հաստատությունները բացելը հնարավոր չէ:

«Մենք աշխատելու ենք դպրոցների բացումը սեպպտեմբերին երաշխավորելու ուղղությամբ»,- նշել է նա:

Կորոնավիրուսի տեղային բռնկումն Իտալիայում գրանցվել է փետրվարի 21-ին՝ երկրի հյուսիսում, որտեղ վարակման ամենաշատ դեպքերի և մահվան ելքերի մեծ թիվ էր գրանցվել: Կարանտինը երկրրում գործում է մարտի 10-ից: 

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 197,5 հազարը, որոնցից 26,6 հազարը՝ մահացել, և գրեթե 65 հազ. ապաքինվել են: -0-