Իրանում կորոնավիրուսի պատճառով 70 հազ. բանտարկյալ է ազատվել
09.03.2020,
17:29
Իրանում կորոնավիրուսի պատճառով 70 հազ. բանտարկյալ է ազատվել
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Իրանի իշխանությունները մոտ 70 հազ. բանտարկյալի ազատ են արձակել՝ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով: Այս մասին երկուշաբթի հայտնել է Իրանի Գերագույն դատարանի ղեկավար Էբրահիմ Ռաիսին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բանտարկյալներն ազատ են արձակվում այնպես, որ սպառնալիք չստեղծեն հասարակության անվտանգության համար»,- ասել է նա:
Ընդ որում Ռաիսին շնորհակալություն է հայտնել երկրի դատական իշխանություններին «մոտ 70 հազար բանտարկյալներին ազատ արձակելու համար»:
Նրա խոսքով «կորոնավիրուսը հաղթահարելու համար անհրաժեշտ է ազգի վճռականությունն ու միասնությունը»:
Մարտի 4-ին, Իրանի Գերագույն դատարանի խոսնակ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին հայտնել էր, որ երկրում իշխանությունները որոշել են ժամանակավորապես ազատել 54,000 բանտարկյալի՝ երկրում կորոնավիրուսի տարածման ֆոնին:
Իրանի Առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդել է երկրի նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել են Քոմ քաղաքում: Համաձայն վերջին պաշտոնական տվյալների ՝ հանրապետությունում վարակվածների թիվը 6566 է, գրանցված է առնվազն 194 մահվան դեպք: -0-