Իրանում 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով

03.03.2020, 15:48
Իրանում 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով
Իրանում 23 պատգամավոր վարակվել է կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի./Նովոստի-Արմենիա/. Իրանի 23 պատգամավորների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով խորհրդարանի նախագահ Աբդոլրեզ Մեսրիին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում կորոնավիրուսից մահացել է 66 մարդ:

Վերջին տվյալներով Իրանում փետրվարի 19-ից արձանագրվել է վարակման 1501 դեպք, որից 66-ը՝ մահվան ելքով, իսկ 291-ն ապաքինվել են: Իրանի իշխանությունները կանխատեսում են վարակի հետագա տարածումը:

Հիշեցնենք, որ աշխարհում մարտի 3-ի դրությամբ արձանագրվել է CODIV-19 կորոնավիրուսով վարակման դեպքերը գերզանցել են 90,9 հազարը, մահացել է՝ 3124 մարդ: Ապաքինվել է 47,9 մարդ:

Կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը՝ 80 151, գտնվում է Չինաստանում, այնտեղ հահացել է 2944 մարդ: Իսկ ՉԺՀ-ի սահմաններից դուրս կորոնավիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել 75 երկրներում: -0-