Իրանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան ժամանակավորապես արգելվում է կորոնավիրուսի պատճառով

07.03.2020, 14:15
Ռուսաստանն արգելում է Իրանի քաղաքացիների մուտքը երկիր կորոնավիրուսի պատճառով
Իրանի քաղաքացիների մուտքը Ռուսաստան ժամանակավորապես արգելվում է կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. Իրանի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել Ռուսաստան՝ զբոսաշրջության, աշխատանքի, մասնավոր և տարանցիկ նպատակներով COVID-19 կորոնավիրուսի տարածման հետ պայքարի շրջանակում, հաղորդում է "Коммерсантъ" –ը՝ հղում անելով ՌԴ կառավարության մամուլի ծառայությանը: 

Загружается новость ... "Лево"


Ռուսաստանի սահմաններով անցումը դադարեցվելու է մարտի 7-ի կեսիշերից: Նույնպես ժամանակավորապես դադարեցվում է Իրանի քաղաքացիների փաստաթղթերի ընդունումը, ձևակերպումը և Ռուսաստան մուտք գործելու հրավերի տրամադրումը՝ մասնավոր և կրթական նպատակներով:

Իրանից Ռուսաստան մուտք գործելու համար բացառություն են կազմում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, օդանավի անձնակազմը, պաշտոնական պատվիրակությունների անդամներն ու անձինք, ովքեր ունեն ՌԴ-ի պաշտոնական անձնագիր: Փետրվարի 28-ից Ռուսաստանը սահմանափակել է Իրանի հետ օդային հաղորդակցությունն ու վիզաների տրամադրումը:

Վերջին տվյալներով, Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 124-ի: Իսկ երկրում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 4,7 հազարը, ապաքինվածներինը՝ 913: -0-