Հոնկոնգի իշխանությունները 15.4 մլրդ դոլար կբաժանեն բնակչությանը կորոնավիրուսի տարածման ընթացքում

27.02.2020, 17:16
Հոնկոնգի իշխանությունները 15.4 մլրդ դոլոր կբաժանեն բնակչությանը կորոնավիրուսի տարածման ընթացքում
Հոնկոնգի իշխանությունները 15.4 մլրդ դոլար կբաժանեն բնակչությանը կորոնավիրուսի տարածման ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հոնկոնգի իշխանությունները կորոնավիրուսի ընթացքում բնակչությանը 15.4 մլրդ դոլոր կբաժանեն: Յուրաքանչյուր բնակչին կտրվի 1280 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է nat-geo.ru-ն՝ հղում անելով CNN-ին:

Հոնկոնգում 15 տարվա ընթացքում առաջին անգամ կգրանցվի բյուջեի դեֆիցիտ, տարածաշրջանի տնտեսությունը լուրջ անկում է ապրում: Չինաստանի հատուկ վարչական շրջանի ֆինանսական քարտուղար Փոլ Չանը հայտարարել է, որ այս կապակցությամբ Հոնկոնգը աննախադեպ միջոցներ կձեռնարկի բնակչությանը սատարելու համար: Իշխանությունները վճարելու են 1280 դոլար բոլոր մեծահասակներն՝ որպես սոցիալական աջակցության միջոց: Ընդհանուր առմամբ, շուրջ 7 մլն մարդ կստանա 15,4 մլրդ դոլար:

«Այս տարի Հոնկոնգի տնտեսությունը կանգնած է հսկայական խնդիրների առաջ: Հեռանկարները խոստումնալից չեն: Հոնկոնգյան տնտեսությանը շատ հանդիպակաց քամիներ են խանգարել, որոնք սկսվել են անցած տարի՝ ներառյալ ամիսների զանգվածային բողոքների հետևանքները, ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շարունակվող առևտրային պատերազմը և համաշխարհային տնտեսության դանդաղեցումը », - ասել է Փոլ Չանը:

Չանի խոսքոով, Հոնկոնգի համար ևս մեկ հարված էր նոր կորոնավիրուսի տարածումը, որը «լուրջ հարված է հասցրել բնակիչների տնտեսական գործունեությանը և տրամադրությանը»:

Ձեռնարկված միջոցառումներից բացի, Հոնկոնգի կառավարությունը կկրճատի եկամտահարկը երկու միլիոն հարկ վճարողների համար: Իշխանությունները նախատեսում են նաև ցածր եկամուտ ունեցող տուն վարձակալող քաղաքացիներին անվճար ամսական վարձավճարներ տրամադրել: 200 հազար ցածր եկամուտ ունեցող ընտանիք կստանա լրացուցիչ միանվագ նպաստ:

Չնայած շարունակական խնդիրներին, Չանը նշել է, որ հավատում է, որ տնտեսությունը երկարաժամկետ հեռանկարում կկարողանա վերականգնվել:-0-