Ֆրանսիայի մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
10.03.2020,
11:47
Ֆրանսիայի մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիսթերի մոտ ախտորոշվել է Covid-19 նոր կորոնավիրուս, հաղորդում է Ինտերֆաքսը:
Նախարարը տնային բուժում է անցնում և իրեն վատ չի զգում:
Ենթադրվում է, որ 46-ամյա նախարարը կարող է վարակված լինել անցյալ շաբաթ, երբ այցելել է Ֆրանսիայի Ազգային ժողով: Այնտեղ ևս մի քանի մարդ վարակվել է կորոնավիրուսով: -0-

