Դմիտրի Պեսկովը պատմել է իր առողջական վիճակի մասին կորոնավիրուսով վարակվելուց հետո

18.05.2020, 13:55
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պատմել է իր առողջական վիճակի մասին կորոնավիրուսով վարակվելուց հետո
Դմիտրի Պեսկովը պատմել է իր առողջական վիճակի մասին կորոնավիրուսով վարակվելուց հետո

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկողը շարունակում է բուժվել կորոնավիրուսով վարակվելուց հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"

«Դեռևս բուժվում եմ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով իր ինքնազգացողության և հիվանդանոցից դուրս գրվելու ծրագրերի մասին: Կրեմլի ներկայացուցիչը նույնպես շնորհակալություն է հայտնել իր առողջության մասին հոգածության համար:

Ռուսաստանում համավարակի բռնկման պահից Պեսկովից բացի կորոնավիրուսով վարակվել են,  վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարար Վալերի Ֆալկովը: Յակուշևը, ինչպես հայտնի է դարձել մայիսի 8-ին, դուրս է գրվել հիվանդանոցից բուժումը տանը շարունակելու համար: Լյուբիմովան և Ֆալկովը առողջացել են և վերադարձել աշխատանքի:

Ինչ վերաբերում է վարչապետին, ապա ինչպես հայտնել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Միշուստինը ապաքինվում է և արդեն այս շաբաթ կկարողանա վերադառնալ աշխատանքի: -0-