Չինացի բժիշկները մեկնել են Իտալիա կորոնավիրուսի դեմ պայքարելու համար (ՎԻԴԵՈ)
14.03.2020,
11:27
Չինացի բժիշկները մեկնել են Իտալիա կորոնավիրուսի դեմ պայքարելու համար. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Չինական բժշկական անձնակազմը ժամանել է Իտալիա, որպեսզի երկրին օգնի պայքարել COVID-19 կորոնավիրուսի համավարակի դեմ։
Euronews English-ը տեսանյութ է տեղադրել, որտեղ դիմավորում են Չինաստանից եկած բժիշկներով ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել Հռոմում։
Չինացի մասնագետները իրենց գիտելիքները փոխանցել են իտալացի գործընկերներին: Նրանք իրենց հետ Հռոմ են բերել 9 բժշկական բեռնատար պալետներ՝ բժշկական պարագաներով, ներառյալ օդափոխման համակարգեր և դիմակներ:
Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր կորոնավիրուսի տարածման գագաթնակետը հաղթահարելու մասին, մինչդեռ Իտալիայում իրավիճակը օրեցօր սրվում է. COVID-19- ով վարակվածների թիվը արագորեն աճում է՝ հասնելով արդեն 15.1 հազար մարդու: Իտալիայում այս հիվանդությունից արդեն մահացել է 1016 մարդ, բուժվել է 1258-ը:-0-