Չինաստանը կապահովի COVID-19-ի պատվաստանյութի հասանելիությունն ամբողջ աշխարհում

07.06.2020, 17:35
Չինաստանի իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի պատվաստանյութը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում
Չինաստանը կապահովի COVID-19-ի պատվաստանյութի հասանելիությունն ամբողջ աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Չինաստանի իշխանությունները նախատեսում են կորոնավիրուսի պատվաստանյութը հասանելի դարձնել ամբողջ աշխարհում` հետազոտություններն ու փորձարկումներն ավարտվելուց հետո: Այս մասին կիրակի՝ ՉԺՀ պետական խորհրդի կողմից «Պայքար COVID-19-ի դեմ: Չինաստանի գործողությունները» Սպիտակ գրքի հրապարակման առիթով տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՉԺՀ գիտության և տեխնիկայիի նախարար Վան Չժանգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը : 

Загружается новость ... "Лево"
«Պատվաստանյութի մշակման գործընթացում առաջնահերթություն է տրվում դրա անվտանգությանը, արդյունավետությանը և մատչելիությանը: Աշխարհը պետք է ավելացնի համագործակցությունը պատվաստանյութի մշակման և հետագա փուլերում»,- նշել է նա։
«Երբ պատվաստանյութը օգտագործման պատրաստ լինի, մենք կկատարենք առողջապահության 73-րդ համաշխարհային ժողովում ՉԺՀ-ի ղեկավար Սի Ցզինպինի կողմից հնչեցրած պարտավորությունները և այն հասանելի կդարձնենք ողջ աշխարհին», - ավելացրեց նա:

Նա նշեց, որ ներկայումս չինացի գիտնականները մշակում են առնվազն հինգ տեսակի պատվաստանյութեր: Նրանցից ոմանք արդեն սկսել են դեղամիջոցների փորձարկումները:-0-