Չինաստանը հայտնել է երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին
29.03.2020,
16:24
Չինաստական իշխանությունները հայտնել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. Չինաստանի տարածքում կորոնավիրուսի տարածումը հաջողվել է կանգնեցնել: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության հարցերի պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:
Загружается новость ... "Лево"
«Մարտի 28-ի դրությամբ վարակի հաստատված դեպքերի թիվը չի գերազանցում 3 հազարը»,- հստակեցրել է նա ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է РИА Новости-ն:
Վերջին տվյալներով, Չինաստանում կորոնավիրուսի բռնկման առաջին օրից գրանցվել է վարակման մոտ 82 հազ. դեպք, 75 576 պացիենտ առողջացել է, 3300-ը՝ մահացել:
Նոր տարվա նախօրեին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հայտնեցին այն մասին, որ Ուհան քաղաքի կենտրոնական մարզերից մեկում՝ Հուբեյում արձանագրվել է անհայտ թոքաբորբի բռնկում:
Մասնագետները պարզել են, որ նոր հիվանդության հարուցիչը դարձել է նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և պահպանվում է առարկաների մակերեսի վրա: Դրա գլխավոր ախտանշաններից մեկը՝ չոր հազն է, շնճառական դժվարությունը և բարձր ջերմությունը: -0-