Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորոնավիրուսից
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կանադայի վարչապետ Ջասթին Թյուդոյի կինը՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոն բուժվել է կորոնավիրուսից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բարև ձեզ, սիրելի ընկերներ, կանադացիներ և գործընկերներ: Ես ցանկանում եմ կիսվել ձեզ հետ վերջին նորություններով. ես ինձ շատ ավելի լավ եմ զգում և ինձ բուժող բժշկից ու Օտտավայի Առողջապահության նախարարությունից հաստատում եմ ստացել, որ վտանգն արդեն անցել է»,- նշելէ Սոֆին Facebook-յան գրառման մեջ:
Մարտին 12-ին Ջասթին Թրյուդոն հայտնել էր, որ կմնա տանը ինքնամեկուսացման ռեժիմում, քանի որ իր կինը վարակվել է կորոնավիրուսով:
Ավելի վաղ Կանադայի վարչապետը հայտնել էր, որ ինքն, իր կինը և երեխաները լավ են իրենց զգում, բայց չէր հստակեցրել, թե արդյոք իր կինը լիովին ապաքինվել է կորոնավիրուսից, թե՝ ոչ:
Կանադայում COVID-19 վիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել է հունվարի 15-ին, ներկա պահին վարակվածների թիվը գերազանցում է 5,4 հազարը, մահվան ելքերով դեպքերի թիվը 60 է, իսկ 479-ը՝ ապաքինվել են: -0-

