Բարսելոնայում հայ տաքսիստներն առաջարկում են անվճար ուղևորություններ բժիշկներին

17.03.2020, 10:16
Բարսելոնայում հայ տաքսիստներն առաջարկում են անվճար ուղևորություններ բժիշկներին
Բարսելոնայում հայ տաքսիստներն առաջարկում են անվճար ուղևորություններ բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Բարսելոնայում հայ վարորդները առաջարկում են անվճար ուղևորություններ բժշկական անձնակազմին:

«Այս դժվարին ժամանակներում Բարսելոնայի հայկական համայնքի տաքսու վարորդներն առաջարկում են անվճար ուղևորություններ Բարսելոնայով և հարակից տարածաշրջանով բժշկական անձնակազմի համար»,- նշվում է Բարսելոնայի հայկական համայնքի Facebook-յան էջում: 

Facebook-յան գրառմանը կից նշվել են նաև վարորդների կոորդինատները: -0-