Ավստրիան դադարեցնում է օդային և երթուղային հաղորդակցությունը. Սլովակիայում արտակարգ դրություն է

15.03.2020, 16:40
Ավստրիան դադարեցնում է օդային և երթուղային հաղորդակցությունը. Սլովակիայում արտակարգ դրություն է
Ավստրիան դադարեցնում է օդային և երթուղային հաղորդակցությունը. Սլովակիայում արտակարգ դրություն է

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի/Նովոստի-Արմենիա/. Ավստրիայի Հանրապետության եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարությունը տեղեկացնում է ՀՀ քաղաքացիներին Ավստրիայում և Սլովակիայում գործող ճամփորդության սահմանափակումների վերաբերյալ: Այս մասին նշվում է Ավստրիայում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում:

«Երկուշաբթի օրվանից՝ 16.03.2020, ժամը 24:00-ից կդադարեցվի Շվեյցարիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի հետ օդային և երկաթուղային հաղորդակցությունը: Երեքշաբթի օրվանից՝ 17.03.2020 կդադարեցվի Միացյալ Թագավորության, Նիդերլանդների, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ օդային հաղորդակցությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

 Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով Սլովակիայի Հանրապետության տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն։

 «Ավստրիական ավիաուղիներով ճամփորդող քաղաքացիներին հորդոդում ենք իրենց չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես ստուգել ավիաընկերության կայքում՝ հետևյալ հղումով»,- նշվում է հայտարարության մեջ: -0-