Ավելի քան 280 հազ. մարդ մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված վիրտուալ երթին

24.04.2020, 14:46
Ավելի քան 280 հազ. մարդ մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված՝ հանուն արդարության վիրտուալ երթին
Ավելի քան 280 հազ. մարդ մասնակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված վիրտուալ երթին

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 283 հազ. մարդ ողջ աշխարհից մասնակցում է «Երթ հանուն արդարության» վիրտուալ երթին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք պետք է մնանք տանը ապրիլի 24-ին, բայց կմիանանք օնլայն-երթին: Մենք պահանջում ենք արդարություն 1,5 միլիոն հայերի Ցեղասպանության դիմաց, որը կատարվել է 1915թ.-ին Թուրքիայում»,- հաղորդվում է երթի կազմակերպիչների կայքում:

Ամեն րոպե միջոցառմանը շարունակում են միանալ մարդիկ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր անկյուններից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի քաղաքներից, ԱՊՀ-ից և Աֆրիկայից, Ավստրալիայից, Հնդկաստանից, Չինաստանից, Գրենլանդիայից, Իսլանդիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Մադագասկարից, Ինդոնեզիայից, Պերուից և այլ պետություններից:

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 49 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և այլ երկրների խորհրդարաններ: -0-