ԱՄՆ-ում անսովոր ախտանշաններ են ի հայտ եկել COVID-19-ով վարակված երեք երեխաների մոտ

12.05.2020, 14:27
ԱՄՆ-ում անսովոր ախտանշաններ են հայտնաբերվել COVID-19-ով վարակված երեք երեխաների մոտ
ԱՄՆ-ում անսովոր ախտանշաններ են ի հայտ եկել COVID-19-ով վարակված երեք երեխաների մոտ

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում երեք անչափահաս երեխա է հոսպիտալացվել՝ բորբոքային համախտանիշի ախտանշաններով, որոնք, հավանաբար կապ ունեն կորոնավիրուսի հետ: Այս մասին երկուշաբթի հայտնել է նահանգապետ Նեդ Լամոնտը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Загружается новость ... "Лево"

«Երեք նման դեպք է արձանագրվել Նյու Հեյվենի հիվանդանոցում: Մենք ուշադիր հետևում ենք նրանց: 3 ամսականից մինչև 14 տարեկան պացիենտների մոտ նկատվում է նշագեղձերի սուր բորբոքում և այլ ախտանշաններ: Եվ մեզ դա շատ անհանգստացնում է»,- նշել է նահանգապետը:

Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն անցած շաբաթ օրը տեղեկացրել էր, որ Նյու Յորք նահանգում կորոնավիրուսից մահացել է երեք երեխա. պատճառը բարդացումներն են, որոնք հատուկ չեն կորոնավիրուսի առաջացրած հիվանդությանը: Նահանգի հիվանդանոցի ղեկավարները իշխանություններին զեկուցել են երեխաների շրջանում հիվանդության 73 դեպքի մասին, որոնք, ինչպես իրենք են համարում, կարող է կապ ունենալ կորոնավիրուսի հետ: Ընդ որում դրա ախտանշանները նման չեն այն ախտանշաններին, որոնց բախվում են մեծ տարիքում կորոնավիրուսով վարակված անձինք:  

Վերջին տվյալներով, ԱՄՆ-ում վարակակիրների ընդհանուր թիվը 1 344 512 է: Երկիրը շարունակում է կորոնավիրուսով վարակակիրների թվով առաջին տեղը գրավել: ԱՄՆ-ում հիվանդությունից մահացածների թիվը գերազանցել է 80 հազարը, ապաքինվել է 216 169 մարդ: -0-