Ամբողջ աշխարհում կորոնավիրուսային համավարակն արագանում է․ ԱՀԿ
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուսային պանդեմիայի ավարտը դեռևս տեսանելի չէ, հիվանդացությունն արագանում է: Այս մասին երկուշաբթի օրը Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վիրուսը դեռ շատ տեղ ունի առաջ շարժվելու համար», - ասել է նա: «Դաժան իրականությունն այն է, որ համաճարակը նույնիսկ չի մոտենում ավարտին», - ասել է գործադիր տնօրենը: «Չնայած՝ շատ երկրներ, ընդհանուր առմամբ, առաջընթաց են ունեցել, համաճարակն արագանում է»։
ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ այս շաբաթ տեղի է ունենալու փորձագիտական հանդիպում՝ հետազոտությունների ընթացքը գնահատելու և նոր փուլում առաջնահերթ պատասխան տալու կորոնավիրուսով պայմանավորված COVID-19 հիվանդությանը:
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ վիրուսն ամբողջ աշխարհում վարակել է ավելի քան 10,1 միլիոն մարդու և մահացել ավելի քան 502 հազար մարդու:

