437.27
4.41
404.32
+4
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանը մեկ ամսով արտակարգ դրություն է սահմանել

17:16
21 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Մինչև ապրիլի 21-ը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Վրաստանում սահմանվում է արտակարգ իրավիճակ, այս մասին շաբաթ օրը հայտնել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Վրաստանի կառավարությունն այսօր կդիմի նախագահին՝ մեկ ամսով՝ մինչև ապրիլի 21-ը, ամբողջ երկրում սահմանել արտակարգ իրավիճակի ռեժիմ», - ասել է Գախարիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը :

Ինչպես շեշտել է Վարչապետը, արտակարգ իրավիճակի ռեժիմը ենթադրում է հետևյալ միջոցները. «Մարդը, ով կխախտի կարանտինի կանոնները, հարկադրաբար կտեղափոխվի համապատասխան հաստատություն, և նրա նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ», կներդրվեն օդային և ցամաքային փոխադրման սահմանափակումներ, բացառությամբ՝ բեռի, վրացական կառավարությանը թույլատրվում է «անհրաժեշտության դեպքում սահմանափակել սեփականության իրավունքը և օգտագործել ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը կարանտինի կամ մեկուսացման համար »: Բացի այդ, «սահմանափակվում է մինչև 10 հոգով մարդկանց կուտակումը»:

Վարչապետի խոսքով, արտակարգ իրավիճակի ռեժիմի ժամանակ կառավարությունը իրավունք կունենա «պարտավորեցնել մասնավոր կազմակերպություններին և գործարար կառույցներին իրականացնել հատուկ գործողություններ»: Կառավարությունը, անհրաժեշտության դեպքում, կկարողանա ամենուրեք մոբիլիզացնել բժշկական և կրթական ոլորտում աշխատող մարդկանց։

«Անհատների կամ իրավաբանական անձանց կողմից արտակարգ իրավիճակի ռեժիմի խախտումը ենթադրում է վարչական պատասխանատվություն», - ասել է վարչապետը: Ֆիզիկական անձանց համար տուգանքը կկազմի 3 հազար լարի, իսկ իրավաբանական անձանց համար ՝ 15 հազար լարի: Կրկնված խախտումը ենթադրում է քրեական պատասխանատվություն մինչև 3 տարի:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շաբաթ օրը աջակցեց երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի` կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով երկրում արտակարգ դրություն սահմանելու առաջարկությանը:

«Հիմնվելով Վարչապետի ներկայացման և Սահմանադրության 71-րդ հոդվածի վրա, ես որոշում եմ կայացնում և հայտարարում եմ արտաարգ իրավիճակ ամբողջ Վրաստանում: Այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես», - ասել է Զուրաբիշվիլին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:10
27 Փետրվարի 2024
Չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա․ Ֆրանիայի վարչապետ
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ չի կարելի բացառել արևմտյան երկրների զորքերի ուղարկումը Ուկրաինա
15:33
16 Փետրվարի 2024
Մահացել է Ալեքսեյ Նավալնին
Այսօր մահացել է Ալեքսեյ Նավալնին
22:00
30 Հունվարի 2024
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
Իլոն Մասկի ընկերությունը պատմության մեջ առաջին անգամ մարդու ուղեղում անլար չիպ է տեղադրել
16:23
22 Հունվարի 2024
Մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը
Մագնիսական փոթորիկ է սպասվում
11:50
12 Հունվարի 2024
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենին
Հութիների դիրքերի ուղղությամբ հարվածներն իրականացվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից
09:32
11 Հունվարի 2024
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
Հայուհի Թենի Մելիդոնյանը նշանակվել է «Օսկար»-ի գլխավոր տնօրեն
15:32
10 Հունվարի 2024
Սանկտ Պետերբուրգի նավահանգստում 11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
11մլրդ ռուբլու 1 տոննա կոկաին է հայտնաբերվել
19:37
27 Դեկտեմբերի 2023
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն․ ի՞նչ է տեղի ունեցել նրա հետ
ԱՄՆ–ում 6–ամյա տղան կրկնել է «Տանը մենակ» ֆիլմի սյուժեն
14:29
26 Դեկտեմբերի 2023
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
«Слово пацана» սերիալի դերասանը կալանավորվել է սպանության կասկածանքով
14:40
19 Դեկտեմբերի 2023
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով (ՖՈՏՈ)
Ելիսեյան այգու մի մասը կանվանվի Շառլ Ազնավուրի անունով․ ՖՈՏՈ
10:36
30 Նոյեմբերի 2023
Մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը․ նա 100 տարեկան էր
100 տարեկանում մահացել է ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը
19:37
20 Նոյեմբերի 2023
Sunexpress–ի օդանավը Փարիզում «մոռացել է» 30 ուղևորի և օդաչուին
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում