Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3–րդ դեպքը. հայտնի է վարակի աղբյուրը

29.02.2020, 20:24
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3–րդ դեպքը. հայտնի է վարակի աղբյուրը
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3–րդ դեպքը. հայտնի է վարակի աղբյուրը
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Վրացի բժիշկներն արձանագրել են կորոնավիրուսով վարակման 3–րդ դեպքը։

Այս մասին, ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, շաբաթ օրը ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է Վրաստանի ԱՆ հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն։

«Նա (վարակվածը) Վրաստանի քաղաքացի է, ով ճամփորդել է Իրանում», – նշել է Գամկրելիձեն` ավելացնելով, որ հիվանդի առողջական վիճակը կայուն է։

Ինչպես նշել է Գամկրելիձեն, նշված անձը, նախնական տվյալներով, վարակվել է Վրաստանի 50–ամյա քաղաքացուց, որի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս դեռ փետրվարի 26–ին։ Նրանք միասին գտնվել են Իրանում։

Վրաստանում կորոնավիրուսից բուժվում է նաև Վրաստանի 31–ամյա քաղաքացի, ով վարակվել է Իտալիայում։ Նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել փետրվարի 28–ին։–0–