Վրաստանն ու Ռուսաստանը ևս փակեցին սահմանը

15.03.2020, 19:54
Վրաստանն ու Ռուսաստանը ևս փակեցին սահմանը`դադարեցնելով քաղաքացիների տեղաշարժը
Վրաստանն ու Ռուսաստանը ևս փակեցին սահմանը
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ Վրաստանը և Ռուսաստանը մարտի 16-ից ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցնում քաղաքացիների տեղաշարժը, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։

«Այս որոշումը չի տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ այն քաղաքացիների վրա, որոնք ցանկանում են վերադառնալ հայրենիք», – նշվում է ևհաղորդագրության մեջ։–0–