Ուհանում մոտ 200 մարդ կրկնակի վարակվել է կորոնավիրուսով

24.02.2020, 15:20
Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում 195 մարդ 2–րդ անգամ վարակվել է կորոնավիրուսով
Ուհանում մոտ 200 մարդ կրկնակի վարակվել է կորոնավիրուսով
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում 195 մարդ 2–րդ անգամ վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է Ինտերֆաքսը` հղում անելով Չինաստանի առողջապահության պետական կոմիտեին։

Գերատեսչության տվյալներով, Չինաստանում երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 00։00–ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակի 77150 դեպք, մահացել է 2592 մարդ։

Նախորդ մեկ օրում երկրում վարակվածների թիվն ավելացել է 409–ով, մահվան ելքերը` 150–ով, որոնցից համաճարակի էպիկենտրոնում` Հոբեյ նահանգում, մահացել է 149 մարդ, ևս մեկը` Հայնան նահանգում։

Загружается новость ... "Лево"

Չինաստանի հիվանդանոցներում այժմ բուժվում է 49,8 հազար մարդ, ավելի քան 9,9 հազար մարդու վիճակը գնահատվում է ծանր։

Միաժամանակ նշվում է, որ ավելի քան 24,7 հազար մարդ ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
Չինաստանի` ոչ մայրցամաքային հատվածի տարածքներում նախորդ տարվա դեկտեմբերից գրանցվել է կորոնավիրուսի 112 դեպք, Հոնկոնգում` 47 դեպք (2 մահ և 12 ապաքինված), Մակաոյում` 10 դեպք (6 մարդ ապաքինվել է), Թայվանում` 28 դեպք (1 մահ և 5 ապաքինված)։

Նախօրեին Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 97 մարդ, հաստատվել է վարակի 648 դեպք։

Միաժամանակ հանգստյան օրերին կտրուկ աճել է վարակվածների թիվն Իտալիայում`4–ից հասնելով 152–ի։ Բացի այդ, Հարավային Կորեայում մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 161 մարդու մոտ, հիվանդների ընդհանուր թիվը հասել է 763–ի։

Ինչպես նշվում է Չինաստանի նահանգների, ինքնավար շրջանների և քաղաքների առողջապահության կոմիտեների հաղորդագրություններում, դրանցից ավելի քան 20–ում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն արձանագրվել։ Վեց վարչական շրջաններում արտակարգ իրավիճակի մակարդակն իջեցվել է։–0–