Թոմ Հենքսի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

12.03.2020, 08:47
Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Թոմ Հենքսի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի հոլիվուդյան դերասան Թոմ Հենքսի և նրա կնոջ մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այս մասին դերասանը նշել է Twitter–ի իր էջում։

«Ես և Ռիտան Ավստրալիայում ենք, մենք մեզ մի փոքր վատ զգացինք, ինչպես լինում է մրսածության ժամանակ, մի փոքր էր ջերմեցինք։ Ինչպես ընդունված է հիմա աշխարհում, ես և Ռիտան թեստավորվեցինք, և պարզվեց, որ կորոնավիրուս ունենք», – նշել է դերասանն ու ավելացրել, որ նրա ընտանիքը պետք է թեստավորվի և մեկուսացվի։

Դերասանը նաև նշել է, որ կշարունակի տրամադրել թարմ տեղեկություններ իր վիճակի մասին։–0–