Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ վեց պատվաստանյութ է փարձարկում․ Միշուստին
20.03.2020,
18:17
Ռուսաստանը կորոնավիրուսի դեմ վեց պատվաստանյութ է փարձարկում․ Միշուստին
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վեց տարբերակի փորձարկումներ են անցակցվում Ռուսաստանում, մոտ ապագայում ակնկալվում է դրանց անվտանգության և արդյունավետության հաստատում: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ կորոնավիրուսի տարածման դեդմ պայքարի վերաբերյալ կառավարման համակարգող խորհրդի նախագահության նիստում։
Նրա խոսքով, հիմնական նպատակը կորոնավիրուսի զանգվածային տարածումը կանխելն է, որի համար իշխանությունները «վերահսկելու են իրավիճակը բառացիորեն նոն-ստոպ ռեժիմով»: Այս աշխատանքը կապված է ոչ միայն թռիչքների կամ զանգվածային իրադարձությունների սահմանափակումներ հաստատելու, այլև նոր վարակի դեմ պատվաստանյութի մշակման հետ:
«Վեց այդպիսի դեղեր ներկայումս փորձարկվում են Ռուսաստանում: Մեր գիտնականները դրանք ստեղծել են շատ կարճ ժամանակահատվածում՝ երկու ամսվա ընթացքում, օգտագործելով առկա մշակումները և վերջին, նորոգույն կենսատեխնոլոգիաները», - ասել է Միշուստինը:
Նա նշել է, որ պատվաստանյութերի վրա աշխատանքն անց է կացվել շուրջօրյա:
«Եվ մենք հույս ունենք, որ մոտ ապագայում կհաստատվեն այս մշակումների անվտանգությունն ու արդյունավետությունը, դրանք կարող են օգտագործվել համաճարակի կանխարգելման և վերահսկման համար», - ընդգծել է Միշուստինը: -0-