ՌԴ–ում նշել են լիարժեք կյանքին վերադառնալու ժամկետները կորոնավիրուսի համավարակից հետո

03.07.2020, 19:54
ՌԴ–ում նշել են լիարժեք կյանքին վերադառնալու ժամկետները կորոնավիրուսի համավարակից հետո
ՌԴ–ում նշել են լիարժեք կյանքին վերադառնալու ժամկետները կորոնավիրուսի համավարակից հետո

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն կարծում է, որ Ռուսաստանում մինչև հաջորդ տարվա փետրվար քիչ հավանական է վերադարձ լիարժեք կյանքին։

Загружается новость ... "Лево"

«Ի՞նչ է նորմալ կյանքը։ Դա համերգներն են, թռիչքները, լիարժեք աշխատանքը, լիարժեք հանգիստը։ Իմ կարծիքով, քիչ հավանական է, որ դա տեղի կունենա փետրվարից շուտ։ Պետք է խզվի վիրուսի փոխանցման շղթան», – ասել է Մուրաշկոն «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում։

Անդրադառնալով այն հարցին, թե, արդյոք, ճի՞շտ է շարունակել փողոցում դիմակ կրել` նախարարը դրական պատասխան է տվել։

«Ամեն ինչ կախված է իրավիճակից, եթե շրջապատում չկան մեծ թվով մարդիկ, կարելի է դիմակ չկրել, օրինակ` ամառանոցում։ Սակայն եթե մենք խոսում ենք փակ տարածքների, քաղաքի փողոցների մասին, ապա այս դեպքում դիմակ կրելն արդարացված է։ Բացի այդ պետք է հաշվի առնել դա օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ինֆեկցիա է, իսկ դիմակը բարիեր է, այն զսպում է վիրուսը։ Նաև պետք է  հետևել մի քանի ժամը մեկ դիմակը փոխելու կանոնին», – ընդգծել է նախարարը։

Նա նաև ասել է, որ «ինֆեկցիան դեռևս ամբողջովին դեղերով կառավարելի չէ։ Եթե հայտնվի միջոց, որում 100%–ով վստահ կլինենք թե կանխարգելման, թե բուժման հարցում, և հատկապես երբ առաջանա կոլեկտիվ իմունիտետ, այդ ժամանակ դիմակը կթույլատրվի հանել»։–0–