ՌԴ–ն ամբողջությամբ դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը, ռուսաստանցիները չեն կարողանա վերադառնալ հայրենիք

03.04.2020, 21:02

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը ապրիլի 4–ի գիշերը կդադարեցնի բոլոր միջազգային չվերթերը ռուսաստանցիներին վերադարձնելու համար, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Ինտերֆաքսին։

Կդադարեցվեն նաև այն չվերթերը, որոնց միջոցով Ռուսաստանից հեռանում են օտարերկրյա քաղաքացիները։

Նախորդ շաբաթ Ռոսավիացիան սահմանափակել էր ռուսաստանցիների թիվը (օրական մինչև 500 մարդ), որոնց արտերկրից տեղափոխում են Ռուսաստան։

ՌԴ ԱԳՆ–ի հաշվարկով, կա մոտ 25 հազար ՌԴ քաղաքացի, որոնք ուզում են արտերկրից վերադառնալ հայրենիք։

Ապրիլի 3–ի տվյալներով, Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4149 դեպք, որոնց մեծ մասը (2923) Մոսկվայում է։ Մահացել է 34 պացիենտ։–0–