Մոսկվայում և Մերձմոսկվայում սահմանվում է կարանտին բոլոր բնակիչների համար
29.03.2020,
22:06
Մոսկվայում և Մերձմոսկվայում սահմանվում է կարանտին բոլոր բնակիչների համար
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայում երկուշաբթի օրվանից հայտարարվում է ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար, տեղեկացրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հաղորդում է BBC–ին։
Նմանատիպ ռեժիմ է սահմանվում նաև Մերձմոսկվայի համար, հայտարարել է Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։
Բնակարանից թույլատրվում է դուրս գալ միայն շտապ բժշկական օգնության կամ կյանքին ու առողջությանը սպառնացող այլ վտանգի դեպքում, աշխատանքի գնալու (եթե պարտադիր է գնալ աշխատանքի), մոտակա խանութից կամ դեղատնից գնումներ կատարելու, տնային կենդանիների հետ զբոսնելու (բնակության վայրից առնվազն 100 մետր հեռավորության վրա), կենցաղային աղբ թափելու համար։
«Իսկ առաջիկա օրերին, տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների իրականացումից հետո, բնակարանից կթույլատրվի դուրս գալ միայն հատուկ անցաթղթի առկայության դեպքում, որը կտրամադրվի Մոսկվայի կառավարության կողմից սահմանված կարգով», – նշվում է Սոբյանինի կայքում։
Մոսկվայի քաղաքապետը նաև հայտնել է, որ կարանտինին հետևելու է «տնային ռեժիմի վերահսկման խելացի համակարգը»։

Նոր ռեժիմը չի սահմանափակում քաղաք գալու կամ քաղաքից հեռանալու բնակիչների իրավունքը, խոսքը միայն այն բանի մասին է, որ չի կարելի առանց պատճառ տեղաշարժվել քաղաքում։-0-