Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն առողջացել է կորոնավիրուսից հետո

15.04.2020, 13:09
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոն տեղեկացրել է, որ իր կորոնավիրուսի թեստը բացասական է
Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկն առողջացել է կորոնավիրուսից հետո

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կոմունարկայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենսկոն տեղեկացրել է, որ իր կորոնավիրուսի թեստը բացասական է, գրում է «Կոմերսանտը»։

Загружается новость ... "Лево"

«Երկու բացասական անալիզ։ Մեկուսացումն ավարտվել է, լիարժեք աշխատանքային օր», – գրել է Պրոցենկոն Facebook–յան իր էջում` խոստանալով մանրամասները ներկայացնել ավելի ուշ։

Մարտի 31–ին հայտնի էր դարձել, որ Պրոցենկոն վարակվել է կորոնավիրուսով։ Դրանից մեկ շաբաթ առաջ նա հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Պուտինը կանոնավոր կերպով թեստավորվում է։

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21 102 դեպք, որից 13 002–ը Մոսկվայում։ Մահացել է 181 մարդ, առողջացել է 1694–ը։–0–