Իրանում գրանցվել է վերջին շրջանում կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը

15.05.2020, 17:46
Իրանում գրանցվել է վերջին շրջանում կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը
Իրանում գրանցվել է վերջին շրջանում կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1200-ից ավելի դեպք, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով մերձավոր արևելյան ԶԼՄ-ներին։

Նշվում է, որ դա, ապրիլի 7-ից ի վեր, վարակվածների թվի ամենամեծ աճն է։ Այդպիսով, կորոնավիրուսի համավարակի ընթացքում, երկրում վարակվածների թիվը հասել է 116,6 հազարի։

Загружается новость ... "Лево"
Իրանում վարակվածների թվի աճը տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված՝ նախկինում գործող սահմանափակումների թուլացման ֆոնին։ Մասնավորապես, երկրի իշխանությունները բացել են մզկիթները, դպրոցների աշխատանքի վերսկսումը սպասվում է մայիսի 16-ին։

Իրանը շարունակում է մնալ համավարակից առավել տուժած երկրներից մեկը մերձավոր արևելքում ։ Կորոնավիրուսի բռնկման սկզբից այնտեղ մահացել է 6,8 հազ․ մարդ, 90 հազարից ավելին արդեն առողջացել է։

Ի սկզբանե իշխանությունները չէին ցանկանում բնակչության մեկուսասցման խիստ միջոցներ ձեռնարկել, սակայն բախվեցին կորոնավիրուսային վարակի արագ տարածմանը և ստիպված եղան վերանայել իրենց դիրքորոշումը։-0-