Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47–ի, 12 մարդ մահացել է

24.02.2020, 13:09
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47–ի, 12 մարդ մահացել է
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 47–ի, 12 մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Իրանում նոր կորոնավիրուսից առաջացած հիվանդացության դեպքերը հասել են 47–ի, 12 մարդ մահացել է, երկուշաբթի հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Իրանի Մեջլիսի (խորհրդարան) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլ Աբասին, ով իր հերթին հղում է անում Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախարարության տվյալներին։

Загружается новость ... "Лево"

«Առողջապահության նախարար Սաիդ Նամակին տեղեկացրել է, որ 47 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, որոնցից 12–ը մահացել են», – Աբասի խոսքերը մեջբերում է ISNA–ն։

Ավելի վաղ իշխանությունները տեղեկացրել էին, որ Իրանում կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 43–ի, 8 մարդ մահացել է։ Կորոնավիրուսից մահերը գրանցվել են Կում, Մարկազի և Մազենդերան նահանգներում։–0–