Իրանում այրել են հիվանդանոցը, ուր տեղափոխել են կորոնավիրուսով հիվանդներին. ԶԼՄ (ՎԻԴԵՈ)

29.02.2020, 20:54
Իրանում այրել են հիվանդանոցը, ուր տեղափոխել են կորոնավիրուսով հիվանդներին. ՎԻԴԵՈ
Իրանում այրել են հիվանդանոցը, ուր տեղափոխել են կորոնավիրուսով հիվանդներին. ԶԼՄ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում տարածվում է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի տեսանյութը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է Iran International հեռուստաալիքը, հրդեհը հրկիզման հետևանք է. տեղացիներն իբր վրդովվել են, որ առանց իրենց թույլտվության քաղաք բուժման են տեղափոխել մահացու ինֆեկցիայով վարակված հիվանդներին, գրում է life.ru–ն։

Հեռուստաալիքի տվյալներով, 10 հիվանդ է տեղափոխվել Կում քաղաքից, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի բռնկում։

Հորմոզգանի բժշկական համալսարանի հասարակայնության հետ կապերի մասնագետ Ֆաթիմա Նորուզյանն Al Arabiya պորտալին տեղեկացրել է, որ հիվանդների տեղափոխման մասին տեղեկատվությունը կեղծ է։

Տեսանյութը կարելի է դիտել հետևյալ հղմամբ։–0–