Իրանի՝ կորոնավիրուսով վարակված փոխնախագահը առողջացել է

15.03.2020, 19:52
Իրանի՝ կորոնավիրուսով վարակված փոխնախագահը առողջացել է
Իրանի՝ կորոնավիրուսով վարակված փոխնախագահը առողջացել է
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին առողջացել է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով IRNA գործակալությանը։

Նշվում է, որ առողջանալուց հետո Ջահանգիրին վերադառնում է իր աշխատանքային պարտականությունների ամբողջական կատարմանը։

Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին։ Վարակվածները գրանցվել էին Կում քաղաքում։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում վարակվածների թիվը կազմում է 13 938, գրանցվել է մահվան առնվազն 724 դեպք։

Հիվանդությունը հայտնաբերվել է իրանցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Մեջլիսի 23 պատգամավորի մոտ։ Ընդ որում՝ նրանցից 2-ը մահացել են այդ հիվանդությունից։-0-