Իլհամ Ալիևի աշխատակազմի աշխատակիցներից 19-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել

10.06.2020, 15:44
Կորոնավիրուս է հայտնաբերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակիցների մոտ
Իլհամ Ալիևի աշխատակազմի աշխատակիցներից 19-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Կորոնավիրուս է հայտնաբերվել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի 19 աշխատակիցների մոտ, հայտնում է interfax.az-ն՝ հղում անելով Ադրբեջանի տարածքային բժշկական հաստատությունների միավորման ղեկավար Ռամին Բայրամլիին։ 

Загружается новость ... "Право"
«Կորոնավիրուս է հայտնաբերվել է մի շարք պետական ​​գերատեսչություններում: Մասնավորապես, նախագահի աշխատակազմում վարակվածների թիվը 19 է, այդ թվում`վարչական բաժնում` 14-ը », - ասել է Բայրամլին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում:

Ըստ նրա, կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության 5 աշխատողի մոտ, և 7-ը` աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության աշխատողների մոտ:-0-