Հայտնի են Անգելա Մերկելի կորոնավիրուսի թեստի արդյունքները
23.03.2020,
22:09
Հայտնի են Անգելա Մերկելի կորոնավիրուսի թեստի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կորոնավիրուսի առաջին թեստը բացասական է, հայտարարել է ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը։
«Թեստի արդյունքը, որը կատարվել է այսօր, բացասական է», - ասել է նա:
Զայբերգի խոսքով, «առաջիկա օրերին կկատարվեն նոր թեստեր»:
Մերկելը որոշում է կայացրել անցնել տնային կարանտինի այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը նրան պնևմոկոկի դեմ պատվաստում կատարած բժիշկը վարակվել է կորոնավիրուսով:
Ավելի վաղ, Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը կոչ է արել Գերմանիայի 60 տարեկանից մեծ քաղաքացիներին պատվաստվել պնևմոկոկի դեմ կորոնավիրուսով վարակվելու դեպքում լրացուցիչ ռիսկեր չառաջացնելու համար: -0-