Հայտնի է, թե երբ Դուբայը կսկսի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների

22.06.2020, 10:15
Հայտնի է, թե երբ Դուբայը կսկսի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների
Հայտնի է, թե երբ Դուբայը կսկսի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 7–ից օրտարերկրյա զբոսաշրջիկները կրկին կարող են այցելել Դումայ, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Էմիրատների կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությանը։

«Դուբայը զբոսաշրջիկներ կընդունի 2020թ.–ի հուլիսի 7–ից։ Զբոսաշրջիկները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը կամ անալիզ հանձնեն Դուբայի օդանավակայաններում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Բնակության իրավունք ունեցողները կարող են Դուբայ այցելել արդեն հունիսի 22–ից։ Դուբայի բնակիչներին հունիսի 23–ից կթույլատրվի ճամփորդել արտերկիր։

Մարտի 26–ից Աբու Դաբիի և Դուբայի օդանավակայանները դադարեցրել էին բոլոր չվերթերի սպասարկումը` կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով։–0–