Ֆրանսիայիում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը եղել է անցած տարի․ BBC

06.05.2020, 13:51
Ֆրանսիայիում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը եղել է անցած տարի․ BBC
Ֆրանսիայիում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը եղել է անցած տարի․ BBC
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիական հիվանդանոցի մի բժիշկ հայտնել է, որ դեկտեմբերի վերջին իր մոտ բուժվել է Covid-19- ով հիվանդ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Եթե ֆրանսիացի «վաղ» հիվանդի թեստը դրական լինի, դա կնշանակի, որ կորոնավիրուսը, հնարավոր է, Եվրոպայում եղել է մեկ ամիս շուտ, քան կարծում են ԱՀԿ-ում:

Ֆրանսիայում դեկտեմբերյան վրակի դեպքը հայտնաբերվել է հիվանդից կրկնակի վերցված քսուքի հետազոտումից հետ: Այն մասին, որ նոր հետազոտումը տվել է դրական արդյունք, հայտնել է հիվանդի բժիշկ Իվ Կոենը:

Վարակման առաջին դեպքերի մասին տեղեկատվությունը շատ կարևոր է համաճարակի ընթացքը հասկանալու համար:

Загружается новость ... "Лево"
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, որ հնարավոր է հայտնաբերեն վիրուսով վարակման այլ վաղ դեպքեր: ԱՀԿ խոսնակ Քրիստիան Լինդմայերը ազգային առողջապահական ծառայություններին կոչ է արել կրկնակի ստուգել հիվանդանոցային քարտարանները ավելի պարզ պատկերացում կազմելու համար, թե ինչպես է տարածվում վիրուսը:

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից BBC- ին հայտնել են, որ կառավարությունը ստուգում է այն վաղ դեպքը, որի մասին խոսում է Քոենը, բայց անհրաժեշտության դեպքում հետաքննություն կանցկացնի:

Է՞լ որտեղ։

Ֆրանսիան միակ պետությունը չէ, որ խոսում է վարակման վաղ դեպքերի մասին: Երկու շաբաթ առաջ Կալիֆոռնիայում անցկացվող դիահերձումից պարզվել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը տեղի է ունեցել գրեթե մեկ ամիս շուտ, քան մենք կարծում էինք:

Երեքշաբթի Covid-19- ի վաղ դեպքերի մասին հայտարարություն է արել նաև Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը: Նա ասել է, որ Չինաստանից Եվրոպա եկած Covid-19- ի վաղ դեպքերը չպետք է զարմացնեն փորձագետներին:

Սակայն, ֆրանսիացի բժշկի կողմից հայտնաբերված հիվանդը ասում է, որ ինքը չի հասկանում, թե որտեղից կարող էր վարակվել: Հոսպիտալացումից առաջ նա չի մեկնել արտասահման:-0-