Եվրոպայի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումը դանդաղում է. ԱՀԿ
10.04.2020,
22:21
ԱՀԿ տնօրենը նշել է, որ Եվրոպայի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումը դանդաղում է
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի տարածումը դանդադել է Եվրոպայի մի շարք երկրներում, այդ թվում` Իսպանիայում և Իտալիայում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
Այս մասին ուրբաթ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը։
«Վերջին շաբաթվա ընթացքում մենք տեսանք, որը դանդաղում է (կորոնավիրուսի տարածումը) Եվրոպայի որոշ` առավել տուժած երկրներում, ինչպիսիք են Իսպանիան, Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան», – նշել է նա։
Միաժամանակ ԱՀԿ տնօրենը մտահոգություն է հայտնել այլ պետություններում ինֆեկցիայի տարածման արագության կապակցությամբ։ Նա ուշադրություն է դարձրել վարակվածների թվի ավելացման վրա Աֆրիկայի գյուղական համայնքներում։–0–
Загружается новость ... "Лево"