Երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը. չինացի փորձագետը կանխատեսել է ժամկետները

09.03.2020, 15:25
Չինացի փորձագետը կանխատեսել է կորոնավիրուսի համաճարակի ավարտի ժամկետները
Երբ կավարտվի կորոնավիրուսի համաճարակը. չինացի փորձագետը կանխատեսել է ժամկետները
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի համաճարակը կպահպանվի աշխարհի երկրներում առնվազն մինչև այս տարվա հունիս։

Երկուշաբթի նման կանխատեսում է արել Չինաստանի առողջապահության հարցերի պետական կոմիտեի համաճարակների դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի նախագահ Չժուն Նանշանը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ վերաբերում է աշխարհի երկրներում համաճարակի զարգացմանը, ապա այն կտևի առնվազն մինչև հունիս», – նշել է Նանշանը։

«Կորոնավիրուսի նկատմամբ համաճարակաբանական վերահսկման միջոցների առանցքային մասը կուղղվի բերովի դեպքերի կանխմանը», – նշել է Չժուն Նանշանը։

Մարտի 1–ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–