Կորոնավիրուսը ստիպում է ստեղծագործել. Թաիլանդի սուպերմարկետներում յուրօրինակ վերելակներ են հայտնվել (ՎԻԴԵՈ)
21.05.2020,
15:10
Կորոնավիրուսը ստիպում է ստեղծագործել. Թաիլանդի սուպերմարկետներում յուրօրինակ վերելակներ են հայտնվել. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Թաիլանդում այնպես են արել, որպեսզի սուպերմարկետի գնորդները չդիպչեն վերելակի կոճակներին`կանխելով վիրուսների և միկրոբների տարածումը։
Ինչպես գրում է ՏԱՍՍ–ը, Բանգոկի առևտրային կենտրոնում տեղադրել են ոտնակներ, որպեսզի հաճախորդները կարողանան վերելակ կանչել` առանց ձեռքով դիպչելու։–0–
